Գևորգ Ղազարյան. Մենք մեր բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին

Գևորգ  Ղազարյան. Մենք մեր բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին

PanARMENIAN.Net - «Արսենալի» հետ ոչ ոքիից հետո Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գևորգ Ղազարյանը խոստովանել է, որ դա ծանր խաղ էր:

«Մրցակիցը ուժեղ էր` գումարած, որ անսովոր էր խաղալ այդպիսի շոգին: Մինչ ընդմիջումը մենք առնվազն երեք անգամ կարող էինք գրավել դարպասը, բայց ոչ բոլոր պահերը կարողացանք իրացնել: Կարծում եմ, որ հաղթելով առաջին խաղակեսում` մենք կհաղթեինք նաև ամբողջ խաղում: Չստացվեց: Այժմ մեր բոլոր ֆուտբոլիստները վհատված են նման արդյունքից: Մենք ամեն ինչ արեցինք հաղթանակի համար, բայց երեք միավոր չվաստակեցինք»,- ասել է Ղազարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ պայքարն Ուկրաինայի առաջնությունում դեռևս առջևում է, և ամեն ինչ պարզ կդառնա միայն 30-րդ տուրի ավարտից հետո: «Մենք մեր բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---