Հրանտ Բագրատյանը մտադիր է Հայաստանում ժողովրդական կապիտալիզմ կառուցել

Հրանտ Բագրատյանը մտադիր է Հայաստանում ժողովրդական կապիտալիզմ կառուցել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանը համոզված է , որ Կոնգրեսը կկարողանա տնտեսական աճ ապահովել Հայաստանում:

Ներկայացնելով լրագրողներին Կոնգրեսի տնտեսական ծրագիրը՝ Բագրատյանը վստահեցրեց, որ իրականացման դեպքում Հայաստանում 11-12 տոկոս տնտեսական աճ կարձանագրվի: «Միայն 4,7- տոկոսանոց աճի պարագայում կարելի է կասեցնել արտագաղթը, ընդ որում մեզ անհրաժեշտ է ապահովել առնվազն 7-7,5 տոկոս աճ», ասաց նախկին վարչապետը մամլո ասուլիսում: Ըստ նրա, ԱԺ անցնելու դեպքում Կոնգրեսի տնտեսական ծրագիրը նախատեսում է դրամական փոխանցումների ստերիլիզացիա, ներդրումների ավելացում մինչև 2 մլրդ դոլար, ինչն իր հերթին կապահովի 11-12 տոկոս տնտեսական աճի և պետբյուջեի կրկնակի աճի:

Հրանտ Բագրատյանը նաև հավելեց, որ ՀԱԿ ծրագրով 55 հազար գործող ձեռնարկությունների փոխարեն կգործի 220 հազար ձեռնարկություն: Այս ամենը նա անվանեց ժողովրդական կապիտալիզմ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---