«Սարդարապատ». Խզմալյանի կնոջը ՀՀԿ ցուցակում ընդգրկելու նպատակը շարժումն ու նրա անդամին վարկաբեկելն էր

«Սարդարապատ». Խզմալյանի կնոջը ՀՀԿ ցուցակում ընդգրկելու նպատակը շարժումն ու նրա անդամին վարկաբեկելն էր

PanARMENIAN.Net - Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շահարկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ` Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի անվան հայտնվելու հանգամանքը:

«Հեռու մնալով լարված ծուղակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խնդրի շահարկման օրերին որոշեց զերծ մնալ որևէ մեկնաբանությունից: Այժմ, երբ շահարկման ալիքը մարման մոտ է և Նարինե Միրզոյանի անունն իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով արդեն հանվել է ՀՀԿ ցուցակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է հետևյալը`

1. Տիգրան Խզմալյանի կնոջը` Նարինե Միրզոյանին մարդկային և գործընկերային հարաբերությունների վրա հիմնված վստահությունը չարաշահելու միջոցով ՀՀԿ ցուցակում ընդգրկելը քրեաօլիգարխիկ վարչախմբի ձեռնարկած հատուկ գործողություն էր, որի նպատակը «Սարդարապատ» շարժումը և նրա անդամին վարկաբեկելն էր:

2. Տիգրան Խզմալյանի և նրա ընտանիքի պատվի, արժանապատվության ու բարի համբավի դեմ ուղղված տեղեկութային արշավին վարչախումբը և տիտղոսակիր ընդդիմությունը ներկայացնող ԶԼՄ-ների ու դրանց առանձին ներկայացուցիչների համերաշխ մասնակցությունը վկայում է նրանց` սոցիոմշակութային նույնության հիմքով խորքային գործակցության, ընդամենը քաղաքական իշխանության հետամուտ լինելու և պետության ու ազգի առջև ծառացած պրոբլեմների նկատմամբ կատարյալ անտարբերության մասին:

3. Մեռնող քաղաքական համակարգն ու մշակույթը ներկայացնող ուժերի կողմից երկրում ծավալվող դիմադրական շարժման, ընդ որում և «Սարդարապատ» շարժման ձեռնարկումները վիժեցնելու և որդեգրված ընթացքը կասեցնելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանզի այս շարժումը նոր ծնվող քաղաքական համակարգի և մշակույթի նախաձեռնություն է»,- նշված է շարժման տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---