Գագիկ Ծառուկյանը խոստացել է նախընտրական ծրագրի բոլոր կետերը 3 ամսում իրականություն դարձնել

Գագիկ Ծառուկյանը խոստացել է նախընտրական ծրագրի բոլոր կետերը 3 ամսում իրականություն դարձնել

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է Դիլիջան: «Մենք քիչ ասելու ենք, շատ անելու: Ամենակարևորը՝ դոշ չենք ծեծում, որ դուք մեզ ձայն տաք, ոչ էլ խնդրում ենք: Մենք ամեն ինչի հասած մարդիկ ենք»,- ելույթի ժամանակ հայտարարել է Ծառուկյանը:

Նա նաև ասել է, որ իր երկրից ոչ մի տեղ չի գնալու, և դրա համար այսօր այս ծանրության տակ է մտել ոչ իր կաշին փրկելու, պաշտոն ստանալու, ունեցվածք դիզելու համար. «Աստծո կամոք ամեն ինչ էլ ունեմ: Ուզում եմ կարողանանք օգտակար լինել, հետևողական լինել, որ բոլորն էլ ուշադրության կենտրոնում լինեն, որ չհիասթափվեն ու չկոտրվեն մարդիկ: Պարտքի տակ ընկնելով՝ չթողնեն իրենց հայրենիքն ու գնան, այլ կարողանան լիարժեք այստեղ աշխատեն ու իրենց ընտանիքի հոգսը հոգան»: Նա խոստացել է նաև ծրագրի բոլոր կետերն իրականություն դարձնել ընդամենը 3 ամսում: «Ամեն ինչը գիտեմ՝ պրոբլեմն ու խնդիրը, հոգսն ու ցավը, միայն հիմա կասեմ, որ ձեր ճակատագրի լուծողը դուք եք»:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ եթե որևէ մեկը փորձի կպնել իր թիմակցին, ուրեմն իրեն են կպնելու: «Եթե հարց կա, զանգեք, դիմեք: Իրենք ուղղակի քամի ու փոթորիկ են անում, ես ձեր կողքին կանգնած եմ, երբ զանգեք: Ոչ մեկը բարոյապես իրավունք չունի փորձի իմ թիմակցին նեղացնել»: Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանն ԲՀԿ անդամատոմսեր բաժանեց մի քանի հոգու: Հաջորդ հանդիպումը Տավուշի մարզի Հաղարծին գյուղում է լինելու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---