Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը Ծառուկյանի համար ջերմ ընդունելություն էր կազմակերպել

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը Ծառուկյանի համար ջերմ ընդունելություն էր կազմակերպել

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակում Տավուշի մարզի Իջևան քաղաք այցելաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին շատ ջերմ ընդունեցին: Դրանում, իհարկե, իր լուման ուներ ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքապետի ընտրություններում հաղթանակ էր տարել հանրապետական քաղաքապետի նկատմամբ:

Իր ելույթում Ծառուկյանն իջևանցիներին կոչ արեց չհիասթափվել ու միասնական մասնակցել խորհրդարանական ընտրություններին. «Դուք արդեն տեսել ու համոզվել եք, որ համախմբվելով կարող եք հաղթել»: Նա հավելեց, որ Ղալումյանն իր հերթին պարտավորություններ ունի, քանի որ ժողովուրդն իրեն վստահել է, իսկ հիմա եկել է Ղալումյանից պահանջելու ժամանակը: «Ես իրեն ճանաչում եմ, հարգում եմ որպես մարդ, տղամարդ՝ դուխով ա»,- խոսելով Ղուլումյանի մասին՝ ասաց Ծառուկյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---