Սերժ Սարգսյանը Գորիսում է. Մենք պառակտվելու իրավունք չունենք

Սերժ Սարգսյանը Գորիսում է. Մենք պառակտվելու իրավունք չունենք

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչների հետ: «Մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք: Մենք այնտեղ չենք, որին արժանի ենք: Այո, մենք հավակնոտ ենք, բարձր մշակույթն ու քաղաքակրթությունը մեր տունն է: Ես իրավունք ունեմ ասելու այս խոսքերը Սուրբ Գրիգոր Տաթևացու տանը: Մենք պետք է մեր բարձր մշակույթով հասկանաք, թե ուր ենք գնում և ուր ենք առաջնորդում մեր ժողովրդին»,- ասաց Սերժ Սարգսյանն իր ելույթի սկզբում՝ հավելելով, որ պետության մեջ չկան երկրորդական հարցեր:

«Նժդեհն է մեզ ավանդել. մենք պառակտվելու իրավունք չունենք: Մեր ծրագրի առանցքը արդարությունն է, իսկ մենք մեկ բան ենք խոստանում՝ անմնացորդ աշխատել, աշխատել և իրականություն դարձնել մեր ծրագիրը: Ես շարքային գորիսցուն գիտեմ որպես քրտնաջան աշխատող մարդու, և այդ աշխատանքը տալու է իր արդյունքերը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ ոչ ոք չպետք է մտածի միայն հաց վաստակելու մասին, այլ պետք է հարստանալու և շենանալու նպատակ էլ ունենալ՝ կոչ անելով տեղացիներին մայիսի 6-ին ընտրել Հայաստանի հանրապետական կուսկացությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---