ՎՐԱՑԱԿԱՆ ԱԽԱԼՑԽԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին վրացական Ախալցխա քաղաքում տեղի է ունեցել հուշարձան-խաչքարի բացումը, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հիշեցնենք, որ դրանից երկու օր առաջ քաղաքամերձ բլուրներից մեկի վրա տեղադրված խաչքարը ապամոնտաժվել էր Ախալցխայի ոստիկանության կողմից` դրա «տեղադրման թույլտվության բացակայության պատճառով»: Սակայն Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլոզ Նիկոլոզաշվիլու գրասենյակի մոտ ակցիա կազմակերպած տեղաբնակ հայերի համառ պահանջով հուշարձանը վերադարձվեց իր տեղը: Խաչքարի օծման կարգն իրականացրած Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին, որոնք խոհեմ գտնվեցին եւ ավելորդ բարդություններ չստեղծեցին այդ հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, խաչքարը տեղադրվել է Ախալցխայի Հայ ազգային հասարակական միության եւ Շարլ Ազնավուրի անվան բարեգործական միության նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---