Մայիսի 19-ին Մոսկվայոմ տեղի կունենա Արտո Թունջբոյաջյանի և նրա Armenian Navy Band խմբի համերգը17 ապրիլի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Մոսկվայի միջազգային Երաժշտության տանը տեղի կունենա յուրօրինակ ֆոլք-համերգ` 2010-ի Gremmy-ի և BBC Audience World Music Award 2006-ի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի և նրա Armenian Navy Band-ի համերգը: Համերգին նաև կմասնակցեն հրավիրված աստղեր՝ ջազմեն և սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, «Ակվարիում» ռոք խմբի առաջնորդ, պոետ և երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, կինոդերասան և շոումեն Պավել Վոլյան, հաղորդում է armenia.ru-ն: 1998-ին Արտոն Հայաստանում մասնակցել է Առաջին միջազգային ջազ-փառատոնին և հիմնել Armenian Navy Band խումբը՝ իր շուրջը համախմբելով Հայաստանի առաջնակարգ երաժիշտներին: Armenian Navy Band-ը ստացել է BBC Audience World Music Award 2006 մրցանակ «Լավագույն եվրոպական խումբ» անվանակարգում: Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը մեծ ճանաչում ունեն ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև համաշխարհային մեծության աստղերի կողմից, ինչը հաստատվում է նրանց հետ համատեղ նախագծերով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |