ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԻՐԱՔՈՒՄ ՎԵՐԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի մասնակցությունը իրաքյան խնդրին կկրի ետկոնֆլիկտային, ոչ պատերազմական բնույթ` Իրաքի միջազգային ռեաբիլիտացիոն ծրագրերին աջակցելու միջոցով: Այդ մասին «Media.am» տեղեկատվական կենտրոնին է հայտարարել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը: Նա ընդգծել է, որ Իրաքի հարցում համաշխարհային հասարակական կարծիքի պառակտման պայմաններում Հայաստանը պետք է պահպանի իր փոխլրացման դիրքորոշումը, որն արտահայտվել է փետրվարի 6-ին: Ընդսմին, արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Ռուսաստանը, հանդես գալով իրաքյան պատերազմի դեմ, այնուամենայնիվ շարունակում է համագործակցել ԱՄՆ-ի հետ, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---