«Հրապարակ». Հրապարակային բանավեճեր կազմակերպելու ծրագիրը կարող է ձախողվել

«Հրապարակ». Հրապարակային բանավեճեր կազմակերպելու ծրագիրը կարող է ձախողվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան NDI Ազգային ժողովրդավարության ինստիտուտ կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանին դրամաշնորհ է տրամադրել, որը պետք է օգտագործվի տարբեր ընտրատարածքների պատգամավորության թեկնածուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպելու համար: Դրանք պետք է տեղի ունենային «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն թերթին հայտնի է դարձել, որ այս ծրագիրը կարող է ձախողվել, քանի որ գրեթե ոչ մի թեկնածու, այդ թվում նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններից, չեն համաձայնում մասնակցել հրապարակային բանավեճերին:

Երեկ «Հրապարակը» դիմել է «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Աղասի Ենոքյանին, հարցնելով, թե արդյոք բանավեճերի թեման կարելի է փակված կամ վերջնականապես ձախողված համարել: Ենոքյանն ասել է, որ նման բան ասել չի կարելի, քանի որ թեկնածուների հետ համաձայնեցման պրոցեսը շարունակվում է:

Թերթը գրում է, որ այդ պրոցեսը կարող է շարունակվել մինչև մայիսի 4-ը, քանի որ Հայաստանում թեկնածուները նախընտրում են միայնակ նստել էկրանի առաջ և պատասխանել նախապես պայմանավորված և համաձայնեցված հարցերին, իսկ բանավեճի դեպքում դիմացինը կարող է անհարմար հարցեր տալ և դրանով ընտրողների մոտ բացահայտել խոսողի իրական կարողությունները: Դրա համար էլ թեկնածուներն առաջնորդվում են «շառից, փորձանքից հեռու» կարգախոսով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---