Տրաբզոնի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը դուրս է եկել ¼ եզրափակիչ

Տրաբզոնի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը դուրս է եկել ¼  եզրափակիչ

PanARMENIAN.Net - Տրաբզոնում շարունակվում է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մինչև 60կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը 1/8 եզրափակիչում 14:12 հաշվով հաղթանակ է տարել Ալեքսանդրոս Ցինիկիդիս նկատմամբ (Հունաստան): Քառորդ եզրափակիչում Սարուխանյանի մրցակիցն է լինելու Ջոշ Թեյլորը (Շոտլանդիա): Մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Մրցաշարը անհաջող ընթացք է ունեցել Կորյուն Սողոմոնյանի (49կգ ք/կ) և Հովհաննես Դանիելյանի համար (52կգ ք/կ):

Նրանք հենց առաջին մենամարտերից հետո չեն կարողացել դուրս գալ հաջորդ փուլ:

Ապրիլի 18-ին հայ մարզիկներից հանդես են գալու Արա Պուլուզյանը (64կգ ք/կ) և Հրայր Մաթևոսյանը(69կգ ք/կ):

Պուլուզյանի մրցակիցն է լինելու Արտյոմ Զայցևը(Ռուսաստան), Մաթևոսյանինը` Պատրիկ Պոյչիչկին(Գերմանիա):

Հայաստանի հավաքականից Օլիմպիական ուղեգիր ունի միայն Անդրանիկ Հակոբյանը(75կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---