ՀՀԿ պատգամավոր. Ընտրակաշառքների մասին խոսակցություններն անվստահություն առաջացնելու նպատակ ունեն

ՀՀԿ պատգամավոր. Ընտրակաշառքների մասին խոսակցություններն անվստահություն առաջացնելու նպատակ ունեն

PanARMENIAN.Net - Ընտրակաշառքների մասին խոսակցություններն ուղղված են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի դեմ, այլ առհասարակ ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, համամասնական ցուցակով առաջադրված Արտակ Զաքարյանը:

Բանախոսը, խոսելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական վերջին հանդիպումների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշեց, որ չի բացառում, որ ինտրիգներ հրահրել է երկրորդ կողմը, սակայն չմանրամասնեց` ինչ նկատի ունի. «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չտրվել սադրանքների, քանի որ որոշ քաղաքական ուժեր այսպիսի գործողություններով փորձում են լարվածություն և ինտրիգներ ստեղծել ընտրապայքարի ընթացքում»:

ՀԱԿ մամլո ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 15-ին 7-րդ ընտրատարածքում հարձակում է կատարվել ՀԱԿ-ից պատգամավորության թեկնածուի վրա: Ըստ հաղորդագրության, հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված Բաբկեն Գալոյանը, ինչպես նաև թեկնածուներ Գայանե Առուստամյանն ու Զոյա Թադևոսյանը:

Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱԿ-ից առաջադրված է 7-րդ ընտրատարածքում, այդ հարձակաման համար մեղադրել է այդ ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին ու ՀՀԿ-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---