Ալեքսանդր Կռիլով. Ընտրություններից հետո արմատական փոփոխություններ ՀՀ ու ՌԴ հարաբերություններում չեն լինի18 ապրիլի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Ընտրություններից հետո արմատական փոփոխություններ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չեն լինի»,-հայտարարել է ՌԴ Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, Հայաստանի սահմանների մոտ իրավիճակը շարունակվում է սրվել, առաջին հերթին հարևանների՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պատճառով: Հայաստանին անվտանգության երաշխիքներ են պետք, որոնք տալիս է նրան Ռուսաստանը: Մի քանի տարի առաջ բանավեճ էր գնում այն մասին, թե արդյոք կարելի է այլընտրանք գտնել Ռուսաստանին, սակայն ոչ վաղ անցյալը ցույց տվեց, որ «օտար երաշխիքներն այդքան գործուն չեն», ասել է Կռիլովը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |