Իսկանդարյան. Եթե անգամ ընտրությունները նորմալ անցնեն, իշխանություններին ոչ լեգիտիմ համարող մարդիկ կլինեն

Իսկանդարյան. Եթե անգամ ընտրությունները նորմալ անցնեն, իշխանություններին ոչ լեգիտիմ համարող մարդիկ կլինեն

PanARMENIAN.Net - «Հայաստանը բոլոր ընտրություններից հետո ապրել է թույլ լեգիտիմ իշխանություններով»,- այսօր հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` բնակչությունը չի հավատում իշխանությունների լեգիտիմությանը մշտական խախտումների և ընտրակեղծիքների պատճառով, դա արդեն հոգեբանության մեջ է «նստած»: «Եթե անգամ ընտրությունները նորմալ ընթանան, կլինեն մարդիկ, ովքեր նոր իշխանություններին ոչ լեգիտիմ կհամարեն»,- ասել է նա` հավելելով. «Չկա հավատ արդար ընտրությունների հանդեպ, չկա քաղաքական մշակույթ, որը թույլ կտար պարտված թեկնածուներին հաշտվել պարտության հետ»:

Իսկանդարյանը նկատել է, որ Հայաստանում ընտրությունները խաղաղ չեն անցնում, և դա նորմալ է տարածաշրջանի համար, քանի որ Հայաստանը գտնվում է Կովկասում և նրա հարևանները Բելգիան ու Լյուքսեմբուրգը չեն:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---