Վլադիմիր Սարուխանյանը դուրս է մնացել բռնցքամարտի վարկանշային մրցաշարի 1/4 ձուլից

Վլադիմիր Սարուխանյանը դուրս է մնացել բռնցքամարտի վարկանշային մրցաշարի 1/4 ձուլից

PanARMENIAN.Net - Տրապիզոնում անցկացվող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում քառորդ եզրափակիչ մտած Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) հանդիպել է շոտլանդացի Ջոշ Թեյլորի հետ:

Ինչպես Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հայտնել է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանն ասել է, որ բոլոր երեք ռաունդներում հայ բռնցքամարտիկը հետապնդել է մրցակցին, սակայն կողային մրցավարներն առավելություն են տվել շոտլանդացուն:

Արդյունքում, հայ բռնցքամարտիկը դուրս է մնացել հետագա պայքարից:

«Պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հիմա գտնվում են գլխավոր մրցավարի մոտ և բողոքարկում են նրա որոշումը»,- ասել է Ալեքսանայնը:

Այսօր ելույթ կունենան նաև 69 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը և 64 կգ քաշային Արա Պուլուզյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---