Արցախի ազատամարտիկների միությունը կանցկացնի «2012թ մայիսի 9» ակցիան![]() 19 ապրիլի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Արցախի ազատամարտիկների միությունն անցկացնելու է «2012թ մայիսի 9» բարեգործական ակցիան, որի նպատակն է օգնել արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վետերաններին: «Մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է, ուստի մենք հատկապես մայիսին և սեպտեմբերին ենք օգնություն ցուցաբերում մեր վետերաններին»,- PanARMENIAN.Net –ի թղթակցին է հաղորդել ԱԱՄ երիտասարդական թևի ղեկավար Գեղամ Ստեփանյանը: Ընդ որում, Ստեփանյանը ընդգծել է, որ վետերաններին օգնել ցանկացողներ միշտ կան, ամբողջ տարվա ընթացքում, և այդ ընթացքում կազմակերպությունը իրականացնում է բազմաթիվ բարեգործական ակցիաներ: 2012թ մայիսի 9-ը հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, երբ նշվում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի 20-ամյակները: Արցախի ազատամարտիկների միությունը ստեղծվել է 2008թ: Միության անդամ են 8500 ազատամարտիկներ: Միության նախագահն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |