«Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավն ամենաշատն է լուսաբանվել եթերում19 ապրիլի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական քարոզչություն իրականացնող կուսակցություններից ամենից շատը հայաստանյան հեռուստաեթերում հետևյալ հաջորդականությամբ եղել են` «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի Հանրապետական, Հայ ազգային կոնգրես, Դեմոկրատական, Կոմունիստական ու Միավորված հայեր կուսակցությունները: Այս մասին ապրլի 19-ին եթերաժամանակի մոնիտորինգի արդյունքների ամփոփմանն ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Նրա խոսքով` քաղաքական ուժերը նախընտրական քարոզչությունից օգտվել են այնքանով, որքանով նպատակահարմար են գտել: «Նրանք ինչպես անվճար, այնպես էլ վճարովի կարգով հեռուստաժամանակից անհամաչափ են օգտվել, ինչն անհագստության տեղիք է տալիս»,- ընդգծեց նա: Ամալյանը հավելեց, որ ընդհանուր տպավորությամբ լրատվամիջոցներին հաջողվել է քաղաքական ուժերի համար ապահովել հավասար պայմաններ: ՀՌԱՀ-ը միայն գրություններ է ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը` ՀՀԿ-ին ավելի շատ անդրադառնալու, «Կենտրոն»-ին և Հանրային երկրորդին` ԲՀԿ-ին և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը` նախապատվությունը ՀՅԴ-ին տալու համար: «Դա ոչ թե նախազգուշացում է, այլ նպատակ ունի վերականգնել լուսաբանման հավասարակշռությունը»,-նշեց ՀՌԱՀ նախագահը: Ամալյանի կարծիքով` այժմ այս անհամաչափությունը չի գնահատվում իբրև իրավական խախտում, քանի որ քարոզարշավը շարունակվում է, իսկ եթե պարզվի, որ հեռուստաընկերությունն իրոք անհավասար է լուսաբանում քարոզարշավի ընթացքը, ապա կկիրառվի վարչական տույժ` առավելագույնը մեկ մլն դրամի չափով, հեռուստաընկերությունը նաև կարող է զրկվել լիցենզիայից: Հանձնաժողովին նախընտրական քարոզչության վերաբերյալ հաշվետվություն չտրամադրելու համար արդեն վարչական տույժի է ենթարկվել երկու` Հրազդանի «Սիրակ» և Սպիտակի «Աննա և Կարեն» հեռուստաընկերությունները: ՀՌԱՀ հաջորդ հաշվետու շրջանը կամփոփվի ապրիլի 25-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |