Կիրակի օրը Երևանը պաշտոնապես կհռչակվի գրքի համաշխարհային մայրաքաղաք

Կիրակի օրը Երևանը պաշտոնապես կհռչակվի գրքի համաշխարհային մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Երևանը 2012 թ.գրքի համաշխարհային մայրաքաղաք կհռչակվի ապրիլի 22-ին ժամը 22.00-ին` Մատենադարանի դիմաց: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը կփոխանցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարելու է քաղաքի հիմնը, իսկ միջոցառմանը մասնակցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդա Գետաչյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ Կատալին Բոջիարդը, և 5 տասնյակից ավելի հատուկ հյուրեր:

Տիտղոսի հանձնումից հետո սպասվում է եռաչափ շոու, արգենտինյան, հայ և թայլանդական արիտիստների մասնակցությամբ: Միջոցառման հյուրերի թվում են լինելու նաև 2013 թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Բանգկոկ քաղաքի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---