ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ29 ապրիլի 2004 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Ֆրանսիայի Արնուվիլ լե Գոնես քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Արնուվիլ լե Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասը, Ֆրանսիայի պետական եւ քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Իր ելույթում դեսպան Է.Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ նորաբաց հուշարձանը գալիս է լրացնելու չորս տասնյակ այլ հուշարձանների շարքը, որոնք կան Ֆրանսիայի ողջ տարածքում եւ մարտահրավեր են Հայոց ցեղասպանության փաստի ժղտողական քաղաքականությանը: Նա հիշեցրել է Ֆրանսիայի արդարադատության նախարարի խոսքերն այն մասին, որ Ֆրանսիայում 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության մասին օրենքով կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ պատմական փաստը ժխտողներին: Հուշարձանի բացմանը զուգընթաց Արնուվիլ լե Գոնեսում անց են կացվում հայ մշակույթի օրեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |