ԲԱՔՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայ զինծառայողների մասնակցությունը այս աշնանը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այդ մասին այսօր «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը: «Զորավարժությունների կազմակերպիչը ՆԱՏՕ-ն է, եւ մենք պատրաստ ենք ապահովել բոլոր հրավիրվածների, ներառյալ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, մասնակցությունը», -ասել է նա: Նշենք, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի «Լվագույն համատեղ ջանք-2004» բազմազգ զորավարժությունները տեղի կունենան ընթացիկ տարվա սեպտեմբերին Բաքվում, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծարագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---