«Ժողովուրդ». Հայաստանի գլխավոր մարքսիստը միայնակ է գնում իր քարոզարշավներին

«Ժողովուրդ». Հայաստանի գլխավոր մարքսիստը միայնակ է գնում իր քարոզարշավներին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, թիվ 41 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Հակոբյանը յուրօրինակ քարոզչություն է իրականացնում: Թերթը տեղեկացել է, որ նա միայնակ Երևանի ավտոկայանից նստում է Երևան-Իջևան ավտոբուսը և մեկնում այնտեղ` քարոզչություն կատարելու: Իջևանից էլ գնում է հարակից քաղաքներ, ասում իր խոսքը և դարձյալ միայնակ վերադառնում Երևան նույն երթուղով: Հայաստանի գլխավոր մարքսիստին այս օրերին հաճախ կարելի է տեսնել ավտոկայանում: Ինչպես հայտնի է, նա ասել էր, որ քարոզարշավի է գնում լիքը գլխով, իսկ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը` լիքը գրպանով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---