Փոլադ Բյուլբյուլօղլին չի մասնակցի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությանը

Փոլադ Բյուլբյուլօղլին չի մասնակցի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, խորհրդային շրջանի երգիչ և կոմպոզիոր Փոլադ Բյուլբյուլօղլին հրաժարվել է մասնակցել Երևանը 2012 թ.գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տոնական միջոցառումներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց հոբելյանական միջոցառումների մամլո պատասխանատու Նունե Ալեքսանյանը, Բյուլբյուլօղլիի հետ կար ռեալ պայմանավորվածություն, սակայն օրերս նա հրաժարվել է գալ Հայաստան և մասնակցել միջոցառմանը:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք կհռչակվի ապրիլի 22-ին: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը կփոխանցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարելու է քաղաքի հիմնը, իսկ միջոցառմանը մասնակցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդա Գետաչյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ Կատալին Բոջիարդը, և 5 տասնյակից ավելի հատուկ հյուրեր:

Տիտղոսի հանձնումից հետո սպասվում է եռաչափ շոու, արգենտինյան, հայ և թայլանդացի արիտիստների մասնակցությամբ: Միջոցառման հյուրերի թվում են լինելու նաև 2013 թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Բանգկոկ քաղաքի ներկայացուցիչները:

Երևանը գրքի մայրաքաղաքի տիտղոսը կկրի 1 տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---