Միլանի «Սան-Սիրո» ստադիոնն առաջիկայում կանցնի արհեստական խոտածածկի

Միլանի «Սան-Սիրո» ստադիոնն առաջիկայում կանցնի արհեստական խոտածածկի

PanARMENIAN.Net - Միլանի «Սան-Սիրո» ստադիոնն առաջիկայում կանցնի արհեստական խոտածածկի, հայտնում է իտալական մամուլը:

Նման որոշում է կայացվել քանի որ տարեցտարի մարզադաշտի բնական խոտածածկը, որտեղ ամեն շաբաթ խաղեր են անցկացնում «Ինտերը» կամ «Միլանը», քննադատության առարկա էր դարձել:

Սինտետիկայի տեղադրման աշխատանքները կսկսվեն հունիսին, իսկ առաջին խաղերն արհեստական ծածկի վրա կանցնեն Trofeo Berlusconi մրցաշարի շրջանակում:

Մարտին Միլանի գլխավոր մարզադաշտի խոտածածկի վատ վիճակի մասին էր խոսել նաև «Բարսելոնան», որը «Միլանի» հետ էր հանդիպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---