Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը սփյուռքի համար «Disney-land» չպետք է լինի

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը սփյուռքի համար «Disney-land» չպետք է լինի

PanARMENIAN.Net - «Հայաստանը սփյուռքի համար «Disney-land» չպետք է լինի»,- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող հարցերից է ոչ միայ Ցեղասպանության հարցը, ուստի դրա համար սփյուռքը պետք է մասնակից լինի երկրի սոցիալ-քաղաքական կյանքին, այլ ոչ թե ամեն ինչին նայի «Marriott» հյուրանոցի պատուհանից: Հայաստանի ներքին խնդիրները, անվտանգությունը, տնտեսական ոլորտը, մարդու իրավունքները պետք է գտնվեն նրա ուշադրության կենտրոնում:

Կիրակոսյանը հավելել է նաև, որ իր հերթին կառավարությունը պետք է անի ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի սփյուռքի հայերի` այստեղ վերաբնակվելու համար, քանի որ նրանց համար հիմա դա շատ բարդ է: Ներկայումս Հայաստանի համար խնդրահարույց է օլիգարխային համակարգը և բավարար հնարավորությունների բացակայությունը: Կիրակոսյանն ընդգծել է, որ ժողովրդավարության բացակայությունն ու աղքատների և հարուստների շերտավորումը խնդիր է ոչ միայն հայաստանաբնակների, այլ նաև սփյուռքահայերի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---