ՀԱԿ հանրահավաքն, այնուամենայնիվ, սկսվեց

ՀԱԿ հանրահավաքն, այնուամենայնիվ, սկսվեց

PanARMENIAN.Net - Չնայած առաջացած խոչընդոտներին` Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվեց ՀԱԿ հանրահավաքը: Երբ հարթակ բարձացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրան հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին ծափողջյուններով ու «Լեւոն-Լեւոն» վակարկումներով, մի կին անգամ նրան վարդեր նվիրեց:

Առաջինը ելույթ ունեցավ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը, ով կոչ է արել հավաքվածներին քվեարկել ՀԱԿ-ի օգտին. «ՀԱԿ-ն է միակ իրական ընդդիմադիր ուժը, որը պայքարում է ֆաշիզմի դեմ: Մի վախեցեք, գնացեք քվեարկության: Այն փակ գաղտնի է»:

ՀԱԿ անդամներն փոքր բեմ են տեղադրել քաղաքապետարանի տեղադրած Անդրեա Բոչելլի համերգի համար նախատեսված բեմի դիմաց:

Հանրահավաքին եկածների մի մասը չի կարողանում լավ տեսնել ելույթ ունեցողներին, քանի որ տեղադրված բեմն անհարմար է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---