Գայանե Առուստամյանը Երևանում հանրահավաքում հռչակել է «ընդդիմության ազատամարտի սկիզբը գործող ռեժիմի հետ»

Գայանե Առուստամյանը Երևանում հանրահավաքում հռչակել է «ընդդիմության ազատամարտի սկիզբը գործող ռեժիմի հետ»

PanARMENIAN.Net - ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի ելույթով:

«Մեր ազատամարտը ռեժիմի դեմ սկսվել է: Հասել է այն պահը, երբ որոշվելու է սերունդների հետագա ճակատագիրը: Այս ռեժիմը պետք թոթափել, և ֆաշիստներից մեր երկիրը թոթափելու հնարավորությունը մայիսի 6-ի ընտրություններն են: Ես, որպես մեծամասնական պատգամավորւթյան թեկանծու, զրկված լինելով եթերից, գնում եմ մարդկանց տները, զրուցում նրանց հետ:

Իրականում ժողովուրդը քաջ գիտակցում է իրավիճակը: Մարդիկ մտավախություն ունեն, որ ցուցակներում կարող են ներգրավել մահացածների անունները»:

Նա կոչ է արել քվեարկել ՀԱԿ-ի օգտին, քանի որ ՀԱԿ-ն է միակ իրական ընդդիմադիր ուժը, որը պայքարում է ֆաշիզմի դեմ:

«Մի վախեցեք, որ ասում են` միայն մենք ենք անցնելու, գնացեք քվեարկության: Այն փակ և գաղտնի է»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---