Ֆարմանյանը հետ է վերցրել թիվ 2 ընտրատարածք ներկայացրած դիմումը

Ֆարմանյանը հետ է վերցրել թիվ 2 ընտրատարածք ներկայացրած դիմումը

PanARMENIAN.Net - Այսօր թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը: Ըստ դիմումի` նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբից, թեկնածու Վլ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա համար օրենքով սահմանված համաձայնությունը:

Թիվ 2 ԸԸՀ-ի նիստում թեկնածու Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից ապացույցներ չներկայացնելու պատճառով վարույթի տրամաբանական ելքը պիտի լիներ դիմումի բավարարումը և արդյունքում թեկնածու Վլ. Կարապետյանի կողմից օրենքի խախտումով փակցված պաստառների հեռացումը: Քարոզարշավում հավասար մրցակցության իմաստով թեկնածու Վլ. Կարապետյանի համար կստեղծվեին լրացուցիչ բարդություններ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` թեկնածու Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչը հայտնեց հանձնաժողովին, որ հրաժարվում է ներկայացված դիմումից, որից հետո հանձնաժողովը որոշում կայացրեց կարճել հարուցված վարչական վարույթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---