ՄԱԿ ԱԽ-ն համաձայնեցրել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն համաձայնեցրել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախնական կարգով համաձայնեցրել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը: Քվեարկությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 21-ին:

Դիվանագիտական շրջանակներում չեն կասկածում, որ փաստաթուղթը կհաստատվի, նշում է AFP գործակալությունը: «Կարծում եմ, բանաձևը կընդունվի»,-հայտարարել է ՄԱԿ-ին կից Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժիրար Արոն:

Նրա ռուս պաշտոնակից Վիտալի Չուրկինը հուսով է, որ որոշումը միաձայն կընդունվի: ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսն իր հերթին ավելի զգուշավոր է արտահայտվել: Ըստ նրա, ԱԽ անդամ երկրների դեսպանները բանաձևի նախագիծն ուղարկել են կառավարություններին: «Չի բացառվում, որ շտկումներ կարվեն և քվեարկությունը կարող է հետաձգվել»,-ասել է Ռայսը:

Բանաձևի նախագծով դիտորդների առաքելությունը կգլխավորի զինվորական, հայտնում է dpa-ն: Առաքելության տևողությունը կլինի երեք ամիս:

ԱԽ-ն երկու նախագիծ է ստացել՝ Ռուսաստանից ու եվրոպական երկրներից, փաստաթղթերի մեջ էական տարբերություն չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---