Ֆրանսիայում «լռության օր է» նախագահական ընտրություններից առաջ

Ֆրանսիայում «լռության օր է» նախագահական ընտրություններից առաջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նախընտրական քարոզչության արգելքը: Կիրակի օրը Ֆրանսիայի ժողովուրդը նախագահ է ընտրելու հաջորդ 5 տարիների համար, հայտնում է Բի-բի-սին: Ֆրանսիայի նախագահի պաշտոնին 10 թեկնածու է հավակնում, այդ թվում նաև երկրի գործող նախագահը:

Ընտրություններն անցնում են երկու փուլով, առաջինը տեղի կունենա ապրիլի 22-ին, իսկ երկրորդը, եթե դրա կարիքը լինի, կանցնի մայիսի 6-ին:

Ըստ ապրիլի սկզբին Harris Interactive-ի անցկացրած հարցման, գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին առաջ է իր հիմնական մրցակից Ֆրանսուա Օլլանդից ընդամենը 1 տոկոսով: Սարկոզին ունի 28 տոկոս, Օլլանդը՝ 27: Մարին լե Պենը երրորդ տեղում է ձայների 16 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---