«Երկիր». Չարենցավանում ՀՀԿ-ն գրանցում է բնակիչների անձնագրերի սերիաները

«Երկիր». Չարենցավանում ՀՀԿ-ն գրանցում է բնակիչների անձնագրերի սերիաները

PanARMENIAN.Net - Ինչպես գրում է «Երկիր» օրաթերթը, այս օրերին ՀՀԿ-ականները Չարենցավանում 10 հազար դրամի դիմաց ակտիվորեն գրանցում են քաղաքի բնակիչների անձնագրերի սերիաները: Ոմանց անձնագրերն էլ հանրապետականները «բռնագրավում են»՝ ավելի մեծ գումար տալու պայմանով: Նման կերպ վարվում են այն քաղաքացիների հետ, ովքեր կասկածելի են թվում.ՀԿկ-ականները վախենում են, որ «աֆերիստ» բնակիչները գումարը կվերցնեն ու ձայնը կտան ում ուզում են:

Ըստ օրաթերթի, այս տարբերակը հանրապետականներն ավելի ու ավելի հաճախ են կիրառում, հատկապես՝ այն մարզերում, որտեղ ուժեղ են ԲՀԿ-ի դիրքերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---