ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՀԱՍՑՆԵԼ ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՆԱՍԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարությունը անում է հնարավորը նվազագույնի հասցնելու համար Բաթումի նավահանգստից հայկական բեռների փոխադրման հետ կապված վնասը: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ փորձելով ինքնարգելափակվել Թբիլիսիից, Աջարիան պայթեցրել է 5 երկաթուղային կամուրջ եւ ապամոնտաժել է Ինգուրի գետի վրայով անցնող երկաթգծի ռելսերը: Որի արդյունքում, Ա.Մանուկյանի խոսքերով, տվյալ պահին Բաթումի նավահանգստում լաստանավի վրա կանգնած է 63 երկաթուղային վագոն Հայաստանի համար նախատեսված բեռներով: Ներկայումս վրացական կողմի հետ բանակցություններ են տարվում լաստանավը դեպի Փոթիի նավահանգիստ տեղափոխելու մասին, ասել է նախարաը, ավելացնելով, որ եթե իրավիճակը չփոխվի, ապագայում Հայաստանը բեռները կստանա Փոթիի նավահանգստում, ինչը «ավելի էժան կլինի, քան Բաթումում»:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---