Իրանի օդային սահմանը կվերահսկեն անօդաչու ինքնաթիռները

Իրանի օդային սահմանը կվերահսկեն անօդաչու ինքնաթիռները

PanARMENIAN.Net - Օդից իր սահմանները վերահսկելու համար Իրանը կօգտագործի անօդաչու ինքնաթիռներ: Այդ մասին հայտարարել է երկրի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Ահմեդ Գերավենդը:

Ըստ Գերավենդի, դա կարվի ներքին գործերի նախարարի հրահանգով՝ կանխելու համար թմրանյութերի մաքսանենգությունը:

Ըստ Գարավենդի, սահմանների դիտարկման համար կօգտագործվեն նաև գիշերային տեսողության տեսախցիկներ ու նոր սերնդի ռադարներ, հայտնում է ԻՐԻԲ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---