Մայիսի 1-ին Ազատության հրապարկում «Ժառանգությունը» կանցկացնի համերգ- հանրահավաք

Մայիսի 1-ին Ազատության հրապարկում «Ժառանգությունը» կանցկացնի համերգ- հանրահավաք

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը Ազատության հրապարկում կանցկացնի հանրահավաք-համերգ` Ռուբեն Հախվերդյանի և Հարություն Փամբուկչյանի (Ձախ Հարութ) մասնակցությամբ: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, մինչև նախընտրական քարոզարշավի ավարտը մնացել է 12 օր, և կուսակցությունն այժմ ակտիվորեն զբաղվում է իր ընտրողների հետ հանդիպելով: Նա ընդգծել է, որ ներկայումս ԶԼՄ-ներն աննախադեպ կերպով հասանելի են ընդդիմությանը, մասնավորապես` հեռուստատեսությունը. «Սակայն դա մեր իրավունքն է, և կարիք չկա դրա համար որևէ մեկին շնորհակալություն հայտնել»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է նաև ընտրական օրենսդրության ակնհայտ և գաղտնի խախտումները, մասնավորապես այն, որ ՀՀԿ շտաբերը տեղակայվում են պետական և տեղական ինքնակառավարման հաստատություններում:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---