Կիևում ներկայացվել են 2012-ի Եվրոպայի առաջնության տոմսերը

Կիևում ներկայացվել են 2012-ի Եվրոպայի առաջնության տոմսերը

PanARMENIAN.Net - Կիևում ներկայացվել են 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության տոմսերը: Կազմակերպիչների խոսքով, իրենք որոշել են տոմսերը ներկայացնել մրցաշարը սկսվելուց 46 օր առաջ: ՈՒԵՖԱ-ն համարել է, որ որքան ուշ ցուցադրվեն տոմսերը, այնքան մեծ կլինեն շանսերը, որ խարդախները չեն հասցնի կեղծել դրանք:

Տոմսերը մշակվել են պաշտպանության մի քանի աստիճաններով, որոնք պետք է անհնար դարձնեն դրանք կեղծելը:

ՈՒԵՖԱ-ի տվյալներով, 206 երկրների երկրպագուների կողմից ներկայացվել է 12 149 425 հայտ, ինչը 17 տոկոսով գերազանցում է չորս տարվա վաղեմության ցուցանիշը:

ՈՒԵՖԱ-ն մայիսի սկզբին կսկսի տոմսերի լրացուցիչ վաճառք:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---