Ա. Արեշև. Պետք չէ կարծել, թե 2015թ. հետո ուշադրությունը Հայոց ցեղասպանության հանդեպ կնվազի

Ա. Արեշև. Պետք չէ կարծել, թե 2015թ. հետո ուշադրությունը Հայոց ցեղասպանության հանդեպ կնվազի

PanARMENIAN.Net - Պետք չէ կարծել, թե 2015թ. հետո, երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, ուշադրությունը Հայոց ցեղասպանության հանդեպ կնվազի, գտնում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: «Չեմ կարծում, որ 2015թ. ապրիլի 24-ից հետո այդ խնդիրը կչեզոքանա, դա տեղի չի ունենում արդեն մեկ դար շարունակ»,-հայտարարել է նա «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:

Արեշևը նշել է, որ Արևմուտքում կան բազում աղբյուրներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ և այդ փաստը ոչ մի կասկած չի հարուցում, գուցե «բացառությամբ որոշ մարգինալների»:

Փորձագետը նշել է, որ բուն Ռուսաստանում կա Հայոց ցեղասպանության լուսաբանման խնդիր, քանի որ այդ հարցում շատ ակտիվ են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք փորձում են բազում հրապարակումներով խեղաթյուրել այդ իրողությունը, իսկ հայկական կողմը պասիվ է:

Որպես դրական օրինակ Արեշևը նշեց հայկական կողմի ակտիվ գործողությունները, երբ նշվում էր Խոջալուի իրադարձությունների 20-ամյակը, երբ Հայաստանն ակտիվորեն ներկայացրեց իր դիրքորոշումն այդ հարցում: «Կարծում եմ, դա լավ նշան է, որ Հայաստանում գիտակցում են Ցեղասպանության լուսաբանման կարևորությունը»,-նշել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---