Բաքվում ընդդիմության բազմահազարանոց ցույցի մասնակիցները պահանջել են Ալիևի հրաժարականը

Բաքվում ընդդիմության բազմահազարանոց ցույցի մասնակիցները պահանջել են Ալիևի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Բաքվի ծայրամասում տեղի է ունեցել ադրբեջանական ընդդիմության արտոնագրված բազմահազարանոց ցույցը, հաղորդում է Թուրանը: Ցույցը տարբեր տվյալներով հավաքել է 5-10 հազար մարդ, նույնիսկ չնայած նրան, որ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են տրանսպորտի երթևեկությանն այն շրջանի ուղղությամբ, որտեղ տեղի է ունեցել ցույցը:

Ելույթ ունենալով ցույցի ժամանակ, Ազգային ճակատի ադրբեջանական կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ այն փաստը, որ իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում ցույցին քաղաքացիների ժամանելու համար, խոսում է այն մասին, որ իշխանությունները վախենում են բնակչության ակտիվությունից:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը նշել է, որ ժողովուրդը չի աջակցում Ալիևի ռեժիմին և իշխանությունը պահպանվում է ոստիկանական ռեժիմի ուժի վրա, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հռետորների ելույթներն ընդհատվել են հաճախակի բացականչություններով՝ «Իլհամ հրաժարական», «Երիտասարդությունը՝ հրապարակ, Իլհամը՝ բանտ», «Ոչ կոռուպցիային» և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---