Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք այսօր հիշում ենք մեր կորուսյալ հայրենիքը

Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք այսօր հիշում ենք մեր կորուսյալ հայրենիքը

PanARMENIAN.Net - «Մենք այսօր հիշում ենք մեր կորուսյալ հարենիքը»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցեղասպանությունը շարքային եղեռն չէ:

«Այն անգամ ողջակիզումից՝ Հոլոքոստից ավելի աննախադեպ ոճիր է մարդկության դեմ: Մենք ոչ միայն 1.5 միլիոն հայ կորցրինք, այլ մի ամբողջ քաղաքակրթություն, մշակույթ, բայց մենք նայում ենք առաջ ու գիտենք, որ կան երկրներ, որոնք վկայում ու ապացուցում են ցեղասպանության փաստը: Իսկ թե ինչ եզրույթ կօգտագործեն իրենց նախագահները, դա արդեն իրենց արժանապատվության հարցն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ողջունում է միջազգային զորակցությունը, բայց մեր իրավունքների պաշտպանությունը առաջին հերթին Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բոլոր հայերի հարցն է. «Մենք մեր հարցերի լուծումը կստանանք այն ժամանակ, երբ կկարողանանք իրավական երկիր ստեղծել»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---