Ընտրություններից հետո կուսակցությունները ստիպված կլինեն հաշիվ տալ ընտրողների առաջ իրենց խոստումների մասին

Ընտրություններից հետո կուսակցությունները ստիպված կլինեն հաշիվ տալ ընտրողների առաջ իրենց խոստումների մասին

PanARMENIAN.Net - Իրենց վարկանիշերը բարձրացնելու համար գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները փորձում են իրենց նախընտրական ծրագրերում ներկայացնել շատ հավակնոտ նպատակներ և խոստումներ, ապրիլի25-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Լավ ասացվածք կա՝ Ամենաշատ սուտն ասվում է պատերազմների ժամանակ և ընտրություններից առաջ»,- հավելել է նա:

Միաժամանակ տնտեսագետը հավելել է, որ դրական տեղաշարժեր է տեսնում նախընտրական ծրագրերի մեջ անցած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած, քանի որ ընդգրկված են մասնագետներ, ովքեր թույլ չեն տալիս չափազանց շատ քաղաքականացնել տնտեսական բաղադրիչը: «Այս անգամ 3-4 կուսակցություններ ընտրողներին ներկայացրել են ծրագրեր կոնկրետ կատարված հաշվարկներով»,- ասել է նա և հավելել, որ կուսակցությունները հիմնականում ձգտում են շոշափել առավել «ցավոտ տեղը»՝ աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Ուստի Մանասերյանը հակված է ավելի շատ հավատալու այն կուսակցություններին, որոնք իրենց նախընտրական ծրագրում խոստանում են աջակցել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որում զարգանալու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և մասնավոր ձեռնարկատիրությունը: «Հայաստանի նման փոքր երկրի համար նույնիսկ եթե խոստանում են ստեղծել 2000 նոր աշխատատեղ, դա նշանակում է հսկայական առաջընթաց»,- ընդգծել է նա:

Միաժամանակ Մանասերյանը հավելել է, որ «կգա մայիսի 7-ը, երբ ընտրողները կսպասեն այդ ծրագրերի իրագործմանը, ինչը իշխող կուսակցություններին և ուժերին կդնի շրջանակների մեջ, և նրանք ստիպված կլինեն հաշիվ տալ»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---