ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունիսին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով`նման որոշման պատճառը «հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակն է»: Ընդսմին խոսնակը նշել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները «վերընթաց են ապրում», հիշեցնելով, որ Ռ.Քոչարյանը մասնակցել է Վաշինգթոնում եւ Պրահայում անցկացված ՆԱՏՕ-ի եւ Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի վերջին երկու գագաթնաժողովներին: Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---