Մեդվեդևը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իշխանությունը կարող է անցնել ծայրահեղականներին

Մեդվեդևը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իշխանությունը կարող է  անցնել ծայրահեղականներին

PanARMENIAN.Net - Իշխանությունը Մերձավոր Արևելքում չպետք է ծայրահեղակններին անցնի, նման սպառնալիք կա, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդև ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ինչ վերաբերում է իրավիճակին արաբական աշխարհում, ապա, անշուշտ, իրավիճակն անկայուն է: Մի շարք երկրներում ծայրահեղականները ձգտում են զավթել իշխանությունը, նրանց հետ աշխատել շատ ավելի դժվար կլինի: Դա բժշկական փաստ է: Ես բոլորին եմ դա ասում՝ և մեր ամերիկացի գործընկերներին, և եվրոպացի, որ բարեփոխումների, նույնիսկ ամենալավ բարեփոխումների նպատակը չպետք է լինի իշխանության փոխանցումը ծայրահեղականներն, իսկ նման վտանգ կա: Հուսանք, որ մարդիկ այդ երկրներում ճիշտ ընտրություն կանեն»,-ասել է Մեդվեդևը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---