Ստեփան Գրիգորյան. Բրյուսովի ինստիտուտի հետ կապված սկանդալը ՀՀԿ-ի համար 30-40 հազար քվե կարժենա 26 ապրիլի 2012 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլայնին աշխատանքից հեռացնելու հետ կապված սկանդալը կարող է ապագա ընտրություններում լրջորեն անդրադառնոլ իշխող ՀՀԿ-ի վրա: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա հաշվարկների, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Զոլյանի միջև դիմակայությունը ՀՀԿ-ի համար 30-40 հազար քվե կարժենա: Գրիգորյանն ընդգծել է, որ թեև սա քաղաքական կոնֆլիկտ չէ, սակայն բավականին վարկաբեկում է ՀՀԿ-ին հանրության աչքում: Ապրիլի 17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքից հեռացրեց Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին: Նման որոշման կայացման համար հիմք է ծառայել այն, որ վերջինս արվել է երկու խիստ նկատողություն` նախարարի հրամանները չկատարելու մասին: Մասնավորապես, այն հրամանին, որն արգելում էր նրան բացակայել մարտի 19-23 ընկած ժամանակահատվածում: Մինչև ռեկտորի ընտրությունները, ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը: Իր հերթին Զոլյանն իր արարքը բացատրել է տարածաշրջանային լեզուների եվրապական խարտիայի փորձագետների կոմիտեի ընդլայնված նիստին մասնակցելու անհրաժեշտությամբ: Զոլյանի պաշտոնաթողությունն առաջացրել է համալսարանի ուսանողների մի մասի դժգոհությունը, ովքեր սկսել են այդ առիթով բողոքի ակցիաներ իրականացնել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |