ՖԻՖԱ հանձնաժողովը տեսչական շրջագայություն է սկսել Ռուսաստանի Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի քաղաքներով

ՖԻՖԱ հանձնաժողովը տեսչական շրջագայություն է սկսել Ռուսաստանի Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի քաղաքներով

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի հանձնաժողովը տեսչական շրջագայություն է սկսել Ռուսաստանի Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի քաղաքներով, որոնք հավակնում են 2018-ի աշխարհի առաջնության խաղերի անցկացմանը: Ապրիլի 26-ին միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ժամանելու են Սանկտ Պետերբուրգ, որտեղ գնահատելու են հյուսիսային մայրաքաղաքի ենթակառուցվածքը և այցելելու են նոր «Զենիթ» մարզադաշտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 27-ին հանձնաժողովը մեկնելու է Կալինինգրադ: Մայիսին նման այցելություն են կատարելու Եկատերինբուրգ, Յարոսլավլ և Մոսկվա, իսկ հունիսին՝ Կազան, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Սամարա և Վոլգոգրադ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---