Ջամալյան. Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ակտիվացումը կապված է Ցեղասպանության տարելիցի հետ 26 ապրիլի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի առջև ծառացել է Ցեղասպանության կրկնության հարցը, բայց ի տարբերություն նախորդ դարասկզբի, այժմ Հայաստանն ունի լավ զինված և մարտունակ բանակ, որը հակահարված կտա թշնամուն»,- հայտնել է այսօր մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից հայկական և ղարաբաղյան դիրքերի գնդակոծումներն ակտիվացել են Ցեղասպանության զոհերի հիշատակման օրերին, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները ոչ միայն չեն ափսոսում կատարվածի համար, այլև առանձնահատուկ ցինիզմով հիշեցնում են այդ մասին: «Բարեբախտաբար, այժմ և' Հայաստանը, և' Ղարաբաղը սեփական զինված ուժերն ունեն, որոնք պաշտպան են կանգնած խաղաղ բնակչությանը և իրենց պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակակետերը »,- ընդգծել է Ջամալյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |