Մայիսին Երևանում և Թբիլիսիում կանցկացվի Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը

Մայիսին Երևանում և Թբիլիսիում կանցկացվի Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը

PanARMENIAN.Net - Սայաթ-Նովայի հիշատակն հավերժացնող Վարդատոնի ամենամյա հանդիսություններն այս տարի նվիրվում են նրա ծննդյան 300-ամյակին: Հոբելյանին նվիրված հանդիսությունների սկիզբն, ավանդույթի համաձայն, կտրվի Երևանում` Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ մայիսի 20-ին, իսկ Թբիլիսիում` մայիսի 27-ին: Վարդատոնի բացման արարողությանը ելույթ կունենան ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, բանասիրական գիտությունների պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, աշուղներ` Լեյլին, Ոսկեհուրը և Աստղանուշը: Երաժշտական կատարումներով հանդես կգան Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ ժող. արտիստ Թովմաս Պողոսյան, գործիքային մասի ղեկ. ՀՀ վաստ. արտիստ, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուր), «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլը (գեղ. ղեկավար Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան), Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի կենտրոնի մարիոնետների թատրոնը (գեղ. ղեկավար Մարո Անդրիասյան), մենակատարներ` Մխիթար Քեթցյանը, Թեհմինա Գրիգորյանը, Հովհաննես Մանուչարյանը, Սարգիս Խաչատրյանը, Անանիա Հովսեփյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Արթուր Մնացականյանը, Իրինա Հարությունյանը, Մկրտիչ Աֆրիկյանը և այլոք: Ծրագրում կհնչեն Սայաթ-Նովայի «Քամանչա», «Յիս մե ղարիբ բլբուլի պես», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Աշխարհս մե փանջարա է», «Բլբուլի հիդ», «Շատ մարթ կոսե», «Դուն էն հուրին իս», «Արի ինձ անգաճ կալ», «Քանի վուր ջան իմ», «Դուն էն գլխեն», «Ուստի կուգաս, ղարիբ բլբուլ», «Յարիս կանչում իմ լալանին», «Ինչ կոնիմ հեքիմ», «Էշխեմեդ» և անմահ այլ ստեղծագործություններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---