Յուրա Մովսիսյանի դուբլը Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրում հաղթանակ է բերել «Կրասնոդարին»

Յուրա Մովսիսյանի դուբլը Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրում հաղթանակ է բերել «Կրասնոդարին»

PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրում հաղթել է Նիժնի Նովգորոդի «Վոլգային»: Յուրա Մովսիսյանի թիմը հաղթել է 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացվել է արդեն 3-րդ րոպեին: Իսկ 45-րդ րոպեին դաշտի տերերը ամրապնդել են արդյունքը՝ իրացնելով երկրորդ գոլը: Դուբլի հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստը:

Մրցավար Ալեքսեյ Եսկովը 11-մետրանոց է նշանակել: 71-րդ րոպեին այն իրացրել է Սերգեյ Կարյական, սակայն դա արդեն չի ազդել ընդհանուր արդյունքի վրա: «Կրասնոդարը» այս խաղաշրջանում արդեն չորրորդ անգամ հաղթել է «Վոլգային»: «Կրասնոդարը» վաստակել է 59 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---