ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԻՑ14 մայիսի 2004 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում կայացած բանակցությունների ընթացքում գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական կապերի զարգացման առնչությամբ: Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, Ռուսաստանը եւ Հայաստանն «այդ ուղղությամբ արդյունավետ են աշխատում, ինչն էլ արտացոլվում է տնտեսական փոխգործակցության տեմպերում»: Վ.Պուտինը հիշեցրել է, որ 2003 թվականին ՌԴ եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 34%-ով: Իր կողմից Ռ.Քոչարյանը կարծիք է հայտնել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության նոր փուլի սկիզբ է հանդիսացել «պարտքեր ունեցվածքի դիմաց» գործարքը: Նրա կարծիքով` երկու երկրների տնտեսական փոխգործակցության բնագավառում «շատ հետաքրքիր բաներ են կատարվում»: Մասնավորապես, նա հիշեցրել է «խոշորագույն ռուսաստանյան «Վնեշտորգբանկի» մուտքը Հայաստան» : Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում «մեծ քիմիական արդյունաբերությունը սկսել է աշխատել նույնպես շնորհիվ ռուսաստանյան ներդրողների»: Ռ.Քոչարյանի խոսքերով` «Ռուս գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելուն, մասնավորապես, շինարարությունում եւ այլ ոլորտներում»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |