4-րդ ընտրատարածքում Դաշնակցությունը կաջակցի Սաթենիկ Սեյրանյանին

PanARMENIAN.Net - Փոստանջյանին համարում է մրցակից այնպես, ինչպես SAS սուպերմարկետների ցանցի տնօրեն Արտակ Սարգսյանին Մեծամասնական ընտրահամակարգով 4-րդ ընտրատարածքում Դաշնակցությունն աջակցելու է անկուսակցական լրագրող Սաթենիկ Սեյրանյանին: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը: «Սաթենիկ Սեյրանյանը անկուսակցական թեկնածու է` ինքնաառաջադրված, և կարծում եմ, որ ԱԺ-ում նման պրոֆեսիոնալ լրագրողի առկայությունը միայն դրական կարող է լինել»,-հայտարարել է նա:

Ըստ նրա, ՀՅԴ-ն այդ ընտրատարածքում չի աջակցել այլ ընդդիմադիր թեկնածուների, քանի որ Արամ Մանուկյանին և Զարուհի Փոստանջյանին համարում է մրցակից այնպես, ինչպես SAS սուպերմարկետների ցանցի տնօրեն Արտակ Սարգսյանին, որին աջակցում է ՀՀԿ-ն:

Դաշնակցության ներկայացուցիչը նաև հավելել է, որ բավականին ռեալ է գնահատում 4-րդ ընտրատարածքում Սաթենիկ Սեյրանյանի հնարավորությունները:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---