Սեյեդ Ալի Սաղայիան. Հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից

Սեյեդ Ալի Սաղայիան. Հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմաբնույթ հարաբերությունները, նշել, որ 20-ամյա համագործակցության ընթացքում կողմերն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցությունը:

Ինչպես հայտնել է ՊՆ մամլո ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, խոսվել է տարածաշրջանային անվտանգության ընկալման ընդհանուր մոտեցումների, առկա հակամարտությունների լուծման ուղիների ու դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մասին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են ինչպես երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, այնպես էլ երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից:

Ս.Օհանյանը դեսպանին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---