«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՌՆՎԱԶՆ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից աջակցվող ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի, առնվազն, 60 մլն դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը: Նրա խոսքերով` տվյալ ծրագիրը չի հանդիսանում սովորական օգնություն, քանի որ ֆինանսավորումն իրականացվում է բացառապես հստակ մշակված եւ ներկայացված ծրագրերի հիման վրա: Ընդ որում, որքան ավելի որակյալ լինեն այդ ծրագրերը, այնքան ավելի մեծ գումարներ կարելի է ակնկալել, նշել է փոխնախարարը: 2-3 ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը կձենարկի դրանց նախապատրաստումը: Հայաստանի ֆինանսավորման հիմնական ուղղությունները, ինչպես պարզաբանել է Դ.Ավետիսյանը, կդառնան աղքատության մակարդակի կրճատման ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության եւ սոցիալական ոլորտները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---