Վահան Հովհաննիսյան. ՀՅԴ-ն կարող է կրկնապատկել իր ներկայությունն ԱԺ-ում

Վահան Հովհաննիսյան. ՀՅԴ-ն կարող է կրկնապատկել իր ներկայությունն ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Եթե 5-րդ գումարման Ազգային Ժողովում ՀՅԴ-ն ունենա 25-30 պատգամավոր, ապա կարելի է ասել, որ Դաշնակցությունը մեծամասնություն կկազմի: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հավելելով, որ 4-րդ գումարման խորհրդարանում Դաշնակցության պատգամավորներն ավելի ակտիվ էին, քան մեծամասնություն կազմող կուսակցություններինը:

«Ամենայն լրջությամբ ունենք հնարավորություն կրկնապատկելու մեր ներկայությունը խորհրդարանում: Դուք տեսել եք ՀՅԴ խմբակցության ակտիվությունը խորհրդարանում», ասաց Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կվարվի Դաշնակցությունը, եթե ձայների ակնկալած քանակը չհավաքի, Հովհաննիսյանը նշեց. «Հնարավոր է, որ ես սխալ կանխատեսում ունենամ և ժողովուրդը մեզ քվե չտա: Դրանում կասկածում եմ, բայց եթե ազատ ընտրություն է` ցանկացած անակնկալ կարող է տեղի ունենալ», -նշեց բանախոսը:

Ըստ Հովհաննիսյանի` հնարավոր չէ կանխատեսել ժողովրդի համակրանքը այս կամ այն կուսակցության հանդեպ, քանի որ Հայաստանում իրականացվող սոցիալական հարցումները արդյունավետ համարել չի կարելի: «Բոլոր կուսակցություններին ասվում է, որ եթե ժողովուրդը ձեզ ձայն չի տվել` բողոքելու տեղ չունեք, ձեր մեջ ման եկեք սխալները», - ասաց Վահան Հովհաննիսյանը:

Բանախոսի համոզմամբ` բողոքի ալիքն անխուսափելի է, եթե ընտրախախտումներ գրանցվեն ԿԸՀ-ի կողմից և իշխող կուսակցության օգտին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---